ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.12.2015 | 00:01

Ծագեցրո՛ւ իմ
սրտում, Տե՛ր, Քո
շնորհների
լուսավորությունն
ու խաղաղությունը։
Հալածի՛ր մտքիցս
մեղքերի ցավագին
գիշերը և արի
վա՛րք շնորհիր
մարմնիս`
առաքինությամբ
ապրելու Քո
կամքի համաձայն։
Հանի՛ր իմ
սրտից մեղքերի
փուշը, քանզի
հոգիս վիրավորվում է
չարաչար,
և իմ սրտում բարի՛ն
սերմանիր, որ աճեցնի
և արդարություն
պտղաբերի։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ